Արաբկիրը վերջապես կունենա ազատ և քաղաքակիրթ ընտրություններ` զերծ բանդաներից և բռնություններից: Նախորդ 5-6 ընտրությունների գլխավոր պատուհասը այս ընտրություններին մասնակցում է լրիվ այլ կարգավիճակով: Վերջերս անկուսակցական դարձած Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այս անգամ որևէ իշխանություն կամ լծակ չունի, և ընդամենը իր սեփական կնոջ նախընտրական շտաբի ղեկավարն է:
Հիշեցնեմ, որ այս անձը հասցրել է «հերոսանալ» մի քանի ընտրություններում: Նա երկու անգամ թաղապետ է ընտրվել ավանդական վարչա-քրեա-քուչայական ռեսուրսի օգտագործմամբ, ինչպես նաև «աշխատել» 2007-ի խորհրդարանական ու դրան նախորդող նախագահական ընտրություններին: Պուպուշ, բարի դեմքով այս դաժան երիտասարդը այնքան էր դերի մեջ մտել ու ձգտում ինքնահաստատվել, որ հիշյալ ընտրությունների ժամանակ սափրագլուխների հետ միասին տասնյակ ջիփերով տեղամասից տեղամաս էր գնում և անձամբ ահաբեկում ու առանձնակի դաժանությամբ ծեծում էր ընդդիմության վստահված անձանց ու դիտորդներին:
Հիշեցնեմ, որ այս անձը հասցրել է «հերոսանալ» մի քանի ընտրություններում: Նա երկու անգամ թաղապետ է ընտրվել ավանդական վարչա-քրեա-քուչայական ռեսուրսի օգտագործմամբ, ինչպես նաև «աշխատել» 2007-ի խորհրդարանական ու դրան նախորդող նախագահական ընտրություններին: Պուպուշ, բարի դեմքով այս դաժան երիտասարդը այնքան էր դերի մեջ մտել ու ձգտում ինքնահաստատվել, որ հիշյալ ընտրությունների ժամանակ սափրագլուխների հետ միասին տասնյակ ջիփերով տեղամասից տեղամաս էր գնում և անձամբ ահաբեկում ու առանձնակի դաժանությամբ ծեծում էր ընդդիմության վստահված անձանց ու դիտորդներին:
Մեջբերում եմ 2003-ի մամուլից մի հատված. «... մոտ 17.30-ի սահմաններում, որպես «ընտրող» իր հանցախմբով ընտրատարածք ներխուժեց Հովհաննես Շահինյանը: Նա գոռգոռում էր լրագրողների եւ թեկնածուների վստահված անձանց վրա, հայհոյանքներ տալիս եւ սպառնում նրանց հետ կատարվելիք ինչ-որ բաներ: Հովհաննես Շահինյանը հրելով գետնին տապալեց մի ծերունու, որը փորձեց խնդրել նրան, որպեսզի աղջիկներին չվիրավորի: Իսկ տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահը հենց Հովհաննես Շահինյանի քույրն էր, բժշկուհի Կարինե Շահինյանը (նա ի դեպ դեռևս շարունակում է պաշտոնավարել,- հեղինակ), որ ոչ պակաս հանցագործ է տվյալ դեպքում, քան իր եղբայրը»: Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ. http://www.chi.am/index.cfm?objectID=80F51EE0-8DC0-11E0-9A42005056A30FF7&year=2003&month=2&legacyURL=030221/03022107
2008 թ. Շահինյանի ձեռագիրը բացարձակապես չէր փոխվել: Հատված A1plus-ի փետրվարի 19-ի «Բանդան ղեկավարում էր Հովհաննես Շահինյանը» հրապարակումից http://www.a1plus.am/am/politics/2008/02/19/22907. «Մենք դիտորդներին ներկայացնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնք ծեծի են ենթարկվել: «Ա1+»-ը նրանց հետ զրուցեց Արաբկիրի Տեր-Պետրոսյանի շտաբում: Նրանք պատմեցին, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաներով, մոտ 40 ջիպ ավտոմեքենաներով լցվել տեղամասի բակ եւ ծեծի ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին եւ դիտորդին, ներսում գտնվող դիտորդին էլ դուրս են հրավիրել եւ բառացի ասել՝ «Տեր-Պետրոսյանի մարդիկ ստեղ անելիք չունեն, էլ հետ չգաք»: Տեղամաս ներխուժած եւ վստահված անձանց ծեծի ենթարկած «բանդան», ըստ տուժողների, «ղեկավարել է անձամբ Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Շահինյանը»:
Հիշեցնեմ, որ Շահինյանի կողմից կատարված այս անօրինություններն էին պատճառը, որ նույն 2008թ. սեպտեմբերին կայացած Արաբկիր թաղապետի ընտրություններում ՀՀԿ-ն չսատարեց նրա թեկնածությունը:
Չնայած այս ընտրություններում ևս Շահինյանը որոշակի մասնակցություն կունենա` որպես իր կնոջ նախընտրական շտաբի պետ, սակայն պարզից էլ պարզ է, որ հիմա, երբ Հանրապետական կուսակցությունը մաքրվեց իր աղբից, նա ոչինչ այլևս չի կարող անել, քանի որ «գծերից գցած» մարդու հետևից էլ ոչ ոք չի գնա, առավել ևս` ապօրինությունների չի դիմի: Սա շատերին հույս է ներշնչում, որ մեր սիրելի համայնքը վերջնականապես կձերբազատվի Հովիկ Շահինյանի ընտրական տեռորից, ինչպես ձերբազատվեց նրա թաղապետության օրոք ծաղկող աղբից և գարշահոտությունից: Դատելով ամեն ինչից` բոլոր նախադրյալները կան, որ այս անգամ մենք կունենանք հանգիստ և քաղաքակիրթ ընտրություններ:
Հուսով եմ` սա կլինի Շահինյանի կարապի երգը, ու մենք այլևս երբեք չենք տեսնի հովիկշահինյանների ու նրանց խուլիգանությունները: Վստահ եմ, որ այն բանից հետո, երբ պարզվի, թե պատգամավորության որ թեկնածուի ամուսինն է Հովիկ Շահինյանը, այդ թեկնածուի` առանց այն էլ շատ փոքր թվով ընտրողները նրանից երես կթեքեն: Եվ կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ի դեմս Սաթիկ Սեյրանյանի` մենք գործ ունենք կնոջ կերպարանքով բանդայի վերադարձի փորձի հետ:
Ստորև ներկայացնում եմ մի շարք հղումներ մամուլի արխիվից, որտեղ կարելի է գտնել Հովիկ Շահինյանի տխրահռչակ գործունեությանն առնչվող դրվագներ: Եվ սա դեռ միայն մի փոքր մասն է այն այլանդակությունների, որոնք գործել է ընտրաբարբարոսը տարիներ ի վեր: Որպես վերը հիշատակված իրադարձությունների ականատես և զոհ` ապագայում պատրաստվում եմ հրապարակել է՛լ ավելի ապշեցուցիչ փաստեր, որոնք տեղ չեն գտել մամուլում և հայտնի են միայն քչերին:
http://www.a1plus.am/am/politics/2008/09/03/29264
http://aravot.am/old/am/articles/economy/15249/view
http://foi.am/hy/years/2008/
Այս սրիկային պետք է գնդակահարել Առնվազն... Տականքը մարդ էր ծեծել ընտրատարածքում:
ReplyDeleteՄարդ որը փողի, շահի համար կանի ամեն ինչ: Կքանդի ընտանիքներ, կապականի մարդկանց անուններ, շատ շատ երիտասարդների կզրկի նորմալ ապագայից:Ատում եմ ես անձին:
ReplyDeleteՆերեցեք, իսկ կա գոնե մեկ հատ լուսանկար, կամ վիդեոնյութ, որը կհավաստի այս տեքստերի բովանդակությունը???
ReplyDelete2000-ականներին Հովհանեես Շահինյանը պարծենում էր, հետևյալ կերպ.
ReplyDeleteՏվեք գումար և ՚՚«Պոլի փետ» և ես նրան պատգամավոր կդարձնեմ
Զարհուրելի է
ReplyDeleteՈւ դեռ նման մարդիկ, ովքեր թալանով են զբաղված, ուզում են հայտնվել մեր կառավարությունում, որպեսզի անպատիժ ծավալեն իրենց այլանդակ գործունեությունը
ReplyDeleteԻրեն մարդ էլ չի կարելի անվանել:Շահամոլ, կաշառակեր, ճղճիմ արարած:Մի մարդ շատ լավ խորհուրդ է տվել իրեն, ասելով - Աստծուց վախեցի քո արված չարիքների համար: Ստոր:
ReplyDeleteԱյս ամենից հետո ինձ գիտեք ինչն է զարմացնում, որ դեռ կան մարդիկ ովքեր "սիրուն նկարի" համար իրենց ձայնը պատրաստվում են տալ այս նողկալի մարդու, ոչ պակաս նողկալի կնոջը:Ուշքի եկեք Արաբկիրցիներ,ազատենք մեր համայնքը այս գարշելի ընտանիքից
ReplyDeleteIm karciqov ays mardy shutvanic petq e erkiry lqer, hakarak depqum nran petq e ujov vtarel, vor chariqy dadari ir bacasakan gorcuneutyuny cavalel. Mite joxovrdin miamtacnelu hertakan pordzne arvum?? Knojy arajadrel e, uzum e het gal et kerpov ir srika gorcuneutyan@! Kinnel kin lini.... erek pordzeci haskanal te inch e xosum , etpesel mi yndhanur mitq chaytnec... ANIMAST xosacoxneri sharqica! Mi hat gone xelamit ban xosar... Voncvor varvac linen, AMOTA!!
ReplyDeleteԺողովուրդ ուշքի եկեք!!!!!!!Այս ընտանիքը, նկատի ունեմ նաև պարոն Շահինյանի, ոչ այդքան անհայտ քրոջը` տիկին Կարինե Շահինյանին իրենց էությամբ կեղծ են:Նողկալի է: Շատ հետքրքիր է սկզբում տիկին Սեյրանյանը անկուսակցական էր, հետո սկսեց հավաքների գնալ Դաշնակցության հետ, ամուսինը դեռ շարունակում էր լինել ՀՀԿ անդամ(մինչև դուրս չշպրտեցին), քույրը աշխատում է Արտակ Սարգսյանի համար, որը նույն ընտրատարածքի թեկնածու է...Հետևություններն ինքներդ արեք....
ReplyDeleteԵրկար մտածելուց հետո որոշեցի բաց նամակ գրել <>
ReplyDeleteկուսակցության նախագահ հարգելի Պարոն Արթուր Բաղդասարյանին և Մեծարգո Գեներալ Պարոն Արմեն Երիցյանին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի քանի բան ուզում եմ գրել Պարոն Հովհաննես Շահինյանի մասին, որի անցյալին և գործունեությանը լավ ծանոթ եմ: Ես չեմ հասկանում,պարոնայք ,ինչու է Ձեր ցուցակի երկրոդ համարում հայտնվել Շահինյանի պես ողորմելին,որը բացի վնասից ոչ մի օգուտ չի տալու ՕԵԿ կուսակցությանը: Նրա այլանդակությունների մասին կարելի է գրքեր գրել: Բայց մի քանի նախադասությամբ կաշխատեմ շարադրել մտքերս: Նա սահուն անցում կատարեց ՀՀՇ-ի ժամանակաշրջանից մինչև ՕԵԿ: ՀՀՇ ի ժամանակ նա ընդամենը Վանո Սիրադեղյանի շեստյորկան էր: Այդ տարիներին Պարոն Շահինյանի պատճառով 15 տարի ազատազրկման ենթարկվեց մի անմեղ մարդ,որին դանակահարության դրդեց հենց ինքը: Լինելով խաղամոլ տանուլ տվեց դատախազին տրվելիք գումարը և ճաղերի հետեևում հայտնվեց Պարոն Թամամյան Հովիկը սպանության գործով: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս ու այն կուսակցությունների հետ խաղեր խաղալու դեմ տվեց արդեն կնոջը’ <<168 Ժամ>> թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին,որը մեկ իշխանության կողքին է, մեկ ընդիմության:Որպես հայտնի ընտրակեղծարար Արաբկիր հայանքւմ նա ատված երևույթ է ժողովրդի համար: Խնդրում եմ Ձեզ , հանուն ՕԵԿ կուսակցության պատվի և Ձեր ընտրողների ազատվեք այդ զույգից:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԱՐԵԳ
http://hovhannesshahiny.j-host.net