Բանդան վերադառնում է կնոջ կերպարանքո՞վ

Նախորդ գրառմանս մեջ արդեն պատմել էի Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի և ընտրությունների ժամանակ նրա կատարած ապօրինությունների մասին: Նաև հույս էի հայտնել, որ չնայած այդ անձն այս անգամ էլ է անմիջականորեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին, սակայն թերևս նրա ուժը չի պատի վարվել այնպես, ինչպես սովոր է նախորդ ընտրություններից:

Սակայն այս ամենի մեջ ինձ այնուամենայնիվ մի հարց է հուզում: Ի՞նչ նպատակով է առաջադրվել նրա կինը` Սաթիկ Սեյրանյանը: Արդյո՞ք սա փորձ չէ ընտրողների զգոնությունը թուլացնելով` քաղաքական դաշտ վերադարձնել Շահինյանին: Մի՞թե սա փորձ չէ վերադառնալով իշխանություն` կրկնել ժամանակին կատարված ալան-թալանը, ապաշնորհ կառավարումը, ծանոթ-բարեկամների բիզնեսների հովանավորչությունը: Մի՞թե մենք ուզում ենք, որ ընտրությունները մեր համայնքում կրկին անցնեն տոտալ ահաբեկման, խախտումների, կեղծիքների և բռնության ուղեկցությամբ:

Բոլոր նրանք, ովքեր համակրում կամ սատարում են Սաթիկ Սեյրանյանին, պետք է գիտակցեն, որ նա ընդամենը գործիք է իր ամուսնու վերադարձի համար` այստեղից բխող բոլոր տխուր հետևանքներով: Բոլոր նրանք, ովքեր դեմ են Շահինյանի ժամանակ եղած արատավոր երևույթներին, պետք է իրենց «ոչ»-ն ասեն նաև նրա կնոջ թեկնածությանը գալիք ընտրություններում: Պետք է թույլ չտալ, որպեսզի շահինյանական բանդան վերադառնա կնոջ կերպարանքով:

3 comments:

  1. Ձեր պաշտպանած թեկնածուն ինքն է հակասում Ձեր հենց խոսքերին, քանի որ իր ցանկացած ելություն ինքը բացի մրոտելուց և ասյ կամ այն թեկանծուների և կուսակցությունների մասին վատ արտահայտվելուց, ուրիշ ոչ մի բան չի անում: Մի անգամ չեմ լսել նրա նախընտարակն ծրագրի և ոչ մի կետ, միայն զազրախոսություն, դա է նրա մակարդակը:

    ReplyDelete
  2. Ays amenic heto chenq karcum vor drakan popoxutyunner klini inchpes na e xostanum, ev koch enq anum bolorin naxqan @ntrel@ @ntercein ays` Բանդան վերադառնում է կնոջ կերպարանքո՞վ ej@ ev amen inch parz klini.

    ReplyDelete
  3. Arpine Grigoryan3 May 2012 at 05:40

    Ես ինքս եմ դեմ Սաթիկ Սեյրանյանին ընդունել որպես թեկնածու,որովհետև նա թե իր մակարդակի, և թե իր ամուսնու ունեցած մութ անցյալի չի համապատասխանում նման պատասխանատու և պատվավոր պաշտոնի:Պետք է կանխել նման խայտառակ թեկնածությունը և թույլ չտալ անկարգ, մութ անցյալով մարդու՝ Հովիկ Շահինյանի վերադարձը:

    ReplyDelete